ԿարևորՍպորտ

Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները շարունակում են ելույթները

2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 8-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատար շարունակում է մնալ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 7 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 5.5 միավոր։

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 5 միավոր:

9-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 17-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

Կարդացեք նաև

Back to top button