
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ է՝ երբ Դոնալդ Թրամփը ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, Ռուսաստանի հետ պատերազմը «ավելի շուտ կավարտվի», քան կարող էր լինել այլ պարագայում։
Զելենսկին ասել է, որ հեռախոսով «կառուցողական զրույց» է ունեցել Թրամփի հետ ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո։
Նա չի ասել, թե արդյոք Թրամփը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ, բայց նշել է, որ նրանից որևէ բան չի լսել, որը հակասում է Ուկրաինայի դիրքորոշմանը։
Թրամփը հետևողականորեն ասում է, որ իր առաջնահերթությունը պատերազմին վերջ դնելն է և դադարեցնել այն, ինչը նրա խոսքով, ԱՄՆ ռեսուրսների մսխումն է՝ Ուկրաինային ռազմական օգնության տեսքով:




