ԿարևորՄիջազգային

Կուզբասում հանք է փլուզվել, կան տուժածներ

Նոյեմբերի 16-ի գիշերը Կուզբասի Տաշտագոլսկայա հանքավայրում հանքաքարի արդյունահանման ժամանակ ծածկի հանկարծակի փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես լրագրողներին հայտնել են մարզային դատախազությունից, սա 5,4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա հարվածի հետեւանք է։

Երկու հանքափոր մնացել է փլատակների տակ։ Հանքափորներից մեկը դուրս է բերվել և ստացել բուժօգնություն։

Ավելի ուշ հանքում տեղի է ունեցել երկրորդ ստորգետնյա հարվածը։ Փրկարարները հետ են քաշվել անվտանգ տարածք և փրկարարական աշխատանքները դադարեցվել են։

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 217 հոդվածի համաձայն (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում):

Քննիչները պարզում են դեպքի հանգամանքներն ու պատճառները։

Կարդացեք նաև

Back to top button