ԿարևորՄիջազգային

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել Քերոլայն Լևիթին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Քերոլայն Լևիթին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին, ասվում է Հանրապետականի անցումային թիմի հայտարարության մեջ։

Լևիթը նախկինում զբաղեցրել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակի պաշտոնը և
աշխատել է նրա նախկին վարչակազմում՝ որպես մամուլի քարտուղարի օգնական։

27-ամյա Լևիթը կդառնա Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը՝ գերազանցելով Ռոն Զիգլերի ռեկորդը, որը նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք այդ պաշտոնը զբաղեցրել է 29 տարեկանում։

Լևիթը Նյու Հեմփշիրից է: Նա նախկինում նաև եղել է կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկի հաղորդակցության հարցերով տնօրենը, որին Թրամփը նոր վարչակազմում առաջադրել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ:

Կարդացեք նաև

Back to top button