ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ը նոր ճգնաժամեր ու նոր փախստականներ է կանխատեսում

Կլիմայական ծոց. այսպես է  DPA international գործակալության գլխավոր խմբագիր Հելեն Մագուայերը գնահատում Բաքվում COP 29 համաժողովը։

Հակառակ Եվրոպայի՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը գլխավորելու հավակնությանը ոչ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ոչ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվի համաժողովին չեն մասնակցում, արձանագրել է նա։

Փորձագետները հաստատում են, որ նրանց բացակայությունը ահազանգ է հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո կլիմայի փոփոխությունների խնդրում Եվրոպան պետք է ավելի շատ ներգրավվի։

Թրամփը, ամենայն հավանականությամբ, հրաժարվելու է տնտեսությունը խեղդող կլիմայական կանոններից, ինչը կհանգեցնի նավթի եւ գազի արդյունահանման ավելացմանը, նաեւ դուրս կբերի աշխարհի խոշորագույն տնտեսությանը Փարիզի համաձայնագրից։

Սրան ավելացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե նավթի եւ գազի պաշարները «Աստծո պարգեւ» են, լավ բան չի խոստանում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստներին։

Նրանք եւ զարգացող երկրները կոչ են անում, որ արդյունաբերական երկրները 10-ապատիկ ավելացնեն ամենամյա վճարները կլիմայի փոփոխություններով պայմանավորված վնասները հաղթահարելու համար։

ՄԱԿ-ը միաժամանակ նախազգուշացրել է, որ կլիմայական փոփոխությունների նկատմամբ խոցելի երկրներին օգնելու անկարողությունը միայն ուժեղացնելու է ռեսուրսների համար պայքարը՝ հրահրելով նոր ճգնաժամեր եւ ավելացնելու է փախստականների թիվը։

Կարդացեք նաև

Back to top button