Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտություն է կրել Ֆարերյան կղզիների թիմից։
33-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն իրացրել է մրցակցի ավագ Վիլջորմուր Դավիդսենը։
Հայաստանի հավաքականն այս պարտությունից հետո վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Խաղարկության վերջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին, իսկ մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։