ԿարևորՀասարակություն

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում գտնվող հայերի խնդրին

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ, հայտնում են ԱԺ-ից։

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Կարդացեք նաև

Back to top button