ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երակներում քաղցկեղի փոխարեն քրոջ արյունն է հոսում․ Լալա Բախտիկյանը բացառիկ վիրահատության է ենթարկվել

Արյան խիստ ագրեսիվ քաղցկեղ, հետևաբար՝ ապրելու քիչ շանս ունեցող կնոջ կյանքը փրկվել է հարկադիր, հրատապ և հաջող կեսարյան հատումից հետո առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման շնորհիվ։

Նախկինում այս միջամտությունն իրականացվել է միայն երեխաների շրջանում: Այժմ, երբ Հայաստանում կա առաջին՝ այս ուղղությամբ վերապատրաստված բժիշկը, այն կարող է տարեկան մոտ 100 մարդու կյանք փրկել։ Առաջին անգամ միջամտությունն իրականացվել է 44-օրյա պատերազմում որդուն կորցրած և նորից մայրացած պացիենտի հետ։  

Գերբարձր դեղաչափերով քիմիաթերապիայի միջոցով նախ՝ դադարեցվել է նրա արյունաստեղծումը։ Ամբողջովին դատարկ օրգանիզմ են ներարկվել մեկ այլ մարդու ցողունային բջիջներ․ հիմա այդ ուրիշ արյունը, իմունային համակարգը, գենետիկ ծածկագիրն իրենն են։

Կարդացեք նաև

Back to top button