
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, ինչպես նաև ջրային համակարգի և կոշտ թափոնների կառավարման ուղղություններով հնարավոր համագործակցության հարցերն են քննարկել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին։
Հանդիպման հիմնական թեման Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծով սահմանվող հիմնական առաջնահերթությունները սահմանելն էր։ Տիգրան Խաչատրյանը նաեւ շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակաբար կամրապնդվեն:




