ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում ժամանակակից լուծումներով այգի է կառուցվում

Արմավիր համայնքում ժամանակակից լուծումներով՝ կանաչապատ տարածքով, շատրվաններով և սքեյթ-պարկով այգի է կառուցվում։ Դա իրականցվում է Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում։ Արժեքը 140 253 120 դրամ է։ Աշխատանքները մոտ 50 տոկոսով կատարված են։

Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրում իրականացվում է նաև վարչական շենքի մասնակի հիմնանորոգում, իսկ Մյասնիկյան բնակավայրում՝ Մշակույթի տան հարակից այգու բարեկարգում։ Երկու ծրագրերի մասով էլ աշխատանքները  95 տոկոսով կատարված են։

Բնակիչների քվեարկությանը նախապես ներկայացված է եղել 4 ծրագիր, քվեարկությամբ հաստատվել են վերը նշված ծրագրերը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում ծանոթացել է մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքին։

Պիլոտային այս ծրագրում ընդգրկված են չորս համայնքներ։ 2024 թվականի ընթացքում պետբյուջեից նրանց տրամադրվել է մոտ 500 մլն դրամ գումար։ Եվս 17 համայնքներ ցանկություն են հայտնել միանալու նախաձեռնությանը 2025 թվականի ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button