ԿարևորՍպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն. առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։

6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարը սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչն է՝ 5.5 միավորով:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր:

7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

Կարդացեք նաև

Back to top button