ԿարևորՀասարակություն

48 նշան և մեկ կրակոց․ Տավուշի սահմանին դիտարկվել են սահմանազատման և ամրաշինական աշխատանքները

Աստղիկ Սարգսյան

Անվտանգության խորհրդի հրավերով հայ փորձագետների խումբը Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, ծանոթացել է սահմանազատման ընթացքին և ընթացիկ ամրաշինական աշխատանքներին, դիտարկումներ արել այն տարածքներում, որտեղ փշալարերից մի քանի մետր այն կողմ սկսվում է ադրբեջանական տարածքը։

Տավուշի մարզում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և սահմանապահ զորքերի հրամանատարական կազմը փորձագետներին ներկայացրել են սահմանազատման գործընթացը։ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացնում են թե սահմանազատված 12.700, թե չսահմանազատված 7600 մետրի պահպանությունը։

Սահմանին ամրաշինական և ականազերծման աշխատանքներ են տարվում, տեղադրված է սահմանազատման 48 նշան։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է, որ սահմանազատված հատվածում սահմանազատումից ի վեր միայն մեկ կրակոց է հնչել։ Գրիգորյանը սա գնահատել է որպես խոսուն փաստ, որ սահմանազատված հատվածներում իրավիճակն ավելի կայուն է։ ԱԱԾ հրամկազմը հաստատել է մտահոգությունը, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի հագեցվածությունն այլ է և հավաստիացրել է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի հագեցվածության վերանայումը պաշտպանության նախարարության  ուշադրության  կենտրոնում է։

Ներկայում բանակցություններ են ընթանում սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button