ԿարևորՔաղաքական

Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Երևանն ու Բաքուն կառուցողական մթնոլորտում քննարկում են խաղաղ համաձայնագրի նախագիծը և շատ մոտ են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ ունենալուն։

«Մնացել է ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց վրա աշխատանքը շարունակվում է ավելի ինտենսիվ, ավելի կառուցողական մթնոլորտում։ Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք իսկապես շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ ունենալուն»,-այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Կարդացեք նաև

Back to top button