ԿարևորՄիջազգային

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելը երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցնում Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկվում են Հեզբոլլահի կողմից:

Չորեքշաբթի վաղ առավոտյան իսրայելական ավիահարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել Բեյրութից մոտ 15 կմ հարավ գտնվող լեռներում՝ Արամունում, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը:

Իսրայելը լայնածավալ օդային և ցամաքային հարձակում է գործում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորման դեմ սեպտեմբերի վերջից։ Հայտարարված նպատակն է ստեղծել անվտանգ պայմաններ հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր բնակիչներ կարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը։ Սեպտեմբերի 27-ին իսրայելական հարվածներից մեկի հետեւանքով Բեյրութում սպանվել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է հայտարարել հարավային Լիբանանի սահմանային շրջաններում։

Կարդացեք նաև

Back to top button