ԿարևորՀասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության ծառայությունից։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

Կարդացեք նաև

Back to top button