Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվող 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5 խաղափուլից հետո հայ գրոսմայստերներից 4 միավորով առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 3.5 միավոր: Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Գասպարյանը և Վաչե Հովակիմյանը ունեն 3 միավոր:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 13-ին։