Ավարտվել է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։
«Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3 միավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ: