ԿարևորՀասարակություն

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի 2 առարկությունները

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»  գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։

Դատարանը մերժել է Ադրբեջանի երկու առարկությունները։ Առաջին առարկությունը մերժվել է 16 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ առարկությունը՝ 15 կողմ, 2 դեմ ձայնով։

Դատարանը հաստատել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված նախապայմանները բավարարված են: Մասնավորապես, Հայաստանը բանակցություններ է վարել Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման շուրջ, սակայն բանակցություններն անարդյունավետ են եղել, քանի որ կողմերի նախնական դիրքորոշումները մնացել են անփոփոխ․ Ադրբեջանը շարունակել է մերժել Հայաստանի պնդումները։

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ էր նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։

Կարդացեք նաև

Back to top button