ԿարևորՄիջազգային

Արաբական լիգայի և ԻՀԿ երկրները կձգտեն սառեցնել Իսրայելի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրները Էր Ռիադում անցկացված արտահերթ գագաթնաժողովում ընդունել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եզրափակիչ հայտարարություն։

Մասնավորապես, երկրները Իսրայելին պատասխանատու են համարել Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ տարածաշրջանում կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման համար։

«Վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Եգիպտոսի և Կատարի կողմից ձեռնարկված հսկայական և կարևոր ջանքերին՝ Գազայի հատվածում անհապաղ և մշտական ​​հրադադարի հասնելու և պատանդների ու բանտարկյալների ազատ արձակման համար, և Իսրայելի կառավարության կողմից բանակցողների ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու հետևանքով այդ ջանքերի ձախողման պատասխանատվությունը դնում ենք Իսրայելի վրա»,- ասվում է փաստաթղթում, որի տեքստը հրապարակվել է ԻՀԿ-ի կայքում։

Եզրափակիչ փաստաթղթում արտացոլված անդամ երկրների հիմնական դիրքորոշումներն են՝

  • Դատապարտում են Իսրայելի «կանխամտածված հարձակումները» Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա։
  • Դատապարտում են Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին.
  • ՄՔԴ-ին կոչ են անում օրդեր տալ իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության համար, ովքեր հանցագործություններ են կատարել Պաղեստինի ժողովրդի դեմ:
  • Կոչ են անում միջազգային հանրությանը ստիպել Իսրայելին դուրս բերել զորքերը Գազայի հատվածից։
  • Կոչ են անում աշխարհի բոլոր պետություններին արգելել զենքի և զինամթերքի մատակարարումը Իսրայելին։
  • Կձգտեն սառեցնել Իսրայելի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
  • Պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանան գետի արեւմտյան ափում նրա գործողությունների համար։

Կարդացեք նաև

Back to top button