ԿարևորՔաղաքական

COP29-ին մասնակցելու Հայաստանի որոշումը կախված է Ադրբեջանի հետ բանակցությունների դինամիկայից․ Կոստանյան

Հայաստանը դեռ որոշում պետք է կայացնի Բաքվում այսօր մեկնարկած COP29 համաժողովին մասնակցելու վերաբերյալ, այսօր լրագրողներին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Մենք դեռ որոշում չենք կայացրել։ Երբ որոշում լինի, ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Կոստանյանը։

Նա կրկնել է, որ ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Հայաստան-Ադրբեջան բանակցությունների դինամիկայից։

Փոխարտգործնախարարն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի առաջարկված 11-րդ խմբագրումը։ Ըստ նրա՝ մի շարք հարցերում դիրքորոշումները կողմերի մոտ դեռևս տարբեր են։

ԱԳ փոխնախարարի խոսքով, հայ գերիներին ազատ արձակելու մասին Եվրոպացի պատգամավորների հայտարարություններն ու կոչերը խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է։ «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»,- ասել է փոխարտգործնախարարը:

Կարդացեք նաև

Back to top button