Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Լեոյի առաջին բեմական փորձը: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: