ԿարևորՍպորտ

Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել էր սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մայիս Ներսիսյանը արծաթե մեդալ էր նվաճել։

Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել նաև փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախցի 58կգ քաշային Դավիթ Հովսեփյանը ։

Կարդացեք նաև

Back to top button