ԿարևորՀասարակություն

Պեղումներ՝ Քասախի կիրճում գտնվող նորահայտ ժայռափոր համալիրում

Նոյեմբերի 4-ից շարունակվում են պեղումները (արշավախմբի պետ Մհեր Խեչոյան) Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Քասախի կիրճում գտնվող նորահայտ վաղմիջնադարյան ժայռափոր համալիրում, հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Պեղումների ընթացքում ի հայտ են գալիս մեծ քանակի հնագիտական արժեք պարունակող նյութեր՝ խեցեղեն, մետաղյա և ապակյա առարկաներ, կենդանական ոսկորներ։

Պեղումներն ընթացքի մեջ են։

Դեռևս 2024 թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշ․ ղեկ․՝ Մհեր Խեչոյան), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ (հնագետ՝ Դիանա Միրիջանյան) փետրվարի 14-ից պեղումներ է սկսել նորահայտ հուշարձանի տարածքում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կիսավեր հնավայրը միջնադարյան համալիր է՝ բաղկացած առանձին դամբարանային խցերից, ընդարձակ նախասրահից, խորանից և տնտեսական բաժիններից։

Պեղումների արդյունքում ի հայտ են եկել վաղմիջնադարյան խեցեղենի բազմաթիվ բեկորներ (որոնց մեջ բավականին ուշագրավ նմուշներ՝ խփեր, ճրագներ, գավաթներ․․․), մետաղե առարկաներ և այլն։

Նորահայտ դամբարանի ուսումնասիրություններն ընթանում են մի քանի փուլով։

Կարդացեք նաև

Back to top button