ԿարևորՄշակույթ

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած տեսարանները ներկայացվել են Բրայթոնի Fabrica պատկերասրահում

Անգլիական Բրայթոն քաղաքում ընթանում է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի թեմայով Temple of Cinema #1: Sayat Nova Outtakes վերտառությամբ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ներկայացրել է ավելի քան երեք ժամ նոր սկանավորված, չհրապարակված կադրեր «Նռան գույնը» ֆիլմից:

Սայաթ Նովան կամ Նռան գույնը (1969) համաշխարհային կինոյի մեծ գործերից է։

Հայ նկարիչ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990) նկարահանած ֆիլմը կազմված է միջնադարյան հայ բանաստեղծ և երգիչ Սայաթ-Նովայի կյանքից ներշնչված երևակայական տեսարաններից։


«Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կամ «Սայաթ Նովա» ֆիլմը դիտելը նման է մեկ այլ հարթություն տեղափոխվելուն, որտեղ ժամանակը կանգ է առել և գեղեցկությունն ազատագրվել է։ Հիմնականում դա հայ բանաստեղծ Սայաթ Նովայի կենսագրությունն է, բայց նախ և առաջ դա կինեմատոգրաֆիայի փորձ է, որտեղից դուրս ես գալիս հիշելով պատկերներ, կրկնվող արտահայտիչ շարժումներ, տարազներ, առարկաներ, կոմպոզիցիաներ, գույներ»:

Մարտին Սկորսեզե

Փարաջանովի ֆիլմը նախկինում ցուցադրվել է «Art Directions»-ի շրջանակներում Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (2019), Երևանի բրուտալիստական գլուխգործոց «Կինո Արարատ» լքված ճեմասրահում (2019) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում (2024):

Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 31-ին և կգործի մինչև նոյեմբերի 10-ը։

Կարդացեք նաև

Back to top button