ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից 2026թ․-ին COP17 համաժողովի հյուրընկալումը

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից 2026թ․-ին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի հաջորդ համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից 2026թ․-ին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի հաջորդ համաժողովի հյուրընկալումը: Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այս որոշմանը, որը Կալիում կայացած COP16-ի ժամանակ Կողմերի քվեարկության առարկան էր:

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ այս ապագա համաժողովի հաջողությունն ապահովելու հարցում: Այն որոշիչ կլինի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար»։

Կարդացեք նաև

Back to top button