ԿարևորՀասարակություն

Արամ Առաջինն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թրամփին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ վստահություն հայտնելով, որ ընտրություններում նրա հաղթանակը «խոստումնալից էջ կբացի Միացյալ Նահանգների պատմության մեջ»։

«Իրոք, դուք ստանձնում եք ձեր պատասխանատվությունը համաշխարհային պատմության վճռորոշ փուլում: Մենք վստահ ենք, որ սարսափելի ճգնաժամերով և մարդու իրավունքների խախտումներով լի աշխարհում դուք առաջատար դեր կխաղաք արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության և ճանաչման գործում: Վստահ ենք նաև, որ ձեր հարուստ փորձառությամբ, ուժեղ ղեկավարությամբ և լայնածավալ միջազգային կապերով կկարողանաք ամուր հավատով և քաջությամբ դիմակայել մարդկության վրա ազդող ճգնաժամերին»,- ասել է Նորին Սրբությունը։

«Աղոթում ենք առ Աստված, որ զորացնի և առաջնորդի ձեզ ձեր պատասխանատվության և առաքելության մեջ»,- եզրափակել է նա:

Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ զանգահարել էր Արամ Ա կաթողիկոսին։ Նա բարձր էր գնահատել Վեհափառ Հայրապետին իր խելամիտ ղեկավարության համար և լիակատար զորակցություն էր հայտնել Արցախի հիմնախնդրին և տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը։

Կարդացեք նաև

Back to top button