ԿարևորՀասարակություն

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին

Նոյեմբերի 7-ին դեսպան Մակունցը հանդիպել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և «Save Armenia» քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button