ԿարևորՀասարակություն

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է սփյուռքի կառույցների համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով պատասխանատու Յորղոս Կոցիրասին:

Զրուցակիցները քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության հնարավորությունները և ձևաչափերը: Պրն. Կոցիրասը ՀՀ դեսպանին տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում հելլենիզմի հարցերով 2024-2027 թվականների ռազմավարական ծրագրի սպասվող շնորհանդեսի մասին՝ նշելով, որ հունական կողմի համար հետաքրքրական է սփյուռքի կառույցների հետ համագործակցության կազմակերպման Հայաստանի փորձը։

ՀՀ դեսպանը նախարարի տեղակալին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումներ, որոնք բարձրաստիճան շփումների և փորձի փոխանակման հնարավորություն են ստեղծում:

Զրուցակիցները կարևորել են ինչպես պաշտոնական բարձրաստիճան փոխայցերի, այնպես էլ համայնքային կառույցների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը:

Կարդացեք նաև

Back to top button