ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանից արտագնա աշխատանքի ոչ միայն մեկնում են, այլև գալիս են

Վիճակագրական տվյալները փաստում են, որ դեպի Ռուսաստան հայ միգրանտների հոսքը նվազում է։ Սա պայմանավորված է այդ երկրում տիրող իրավիճակով․ ռուբլու կուրսի առնվազն եռակի անկում, պատժամիջոցներ, ռուս-ուկրաինական պատերազմ։ Բացի այդ, Ռուսաստանը տարեցտարի խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը։ Սա նույնպես միգրանտների հոսքի նվազման պատճառ է դառնում։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումներին ու աշխատանքային միգրանտների խնդիրներին։ Նա նշել է, որ առաջիկայում ռուս գործընկերների հետ կքննարկեն խստացումները։

Հայաստանից ոչ միայն մեկնում են արտագնա աշխատանքի, այլև Հայաստան են գալիս՝ աշխատելու նպատակով։ Ղազարյանը, անդրադառնալով Հնդկաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներին, հիշեցրել է ԿԲ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հնդկաստանի քաղաքացիների թիվը նվազում է։ Նա մի քանի տվյալ է մեջբերել՝ ներկայացնելով 2023-ի մուտքերի ու ելքերի տարբերությունները։

2023-ին այդ թիվը 16 հազար էր, այս տարվա 9 ամսվա տվայլներով՝ բացասական է 4 հազարով։ Կացության կարգավիճակների մասով՝ տարեկան 2 հազարից ավելի ուսանող է Հայաստան ժամանում, մի քանի հազար աշխատանքային միգրանտ նույնպես կա։ Անօրինական միգրացիա, իհարկե, կա․ խախտվում է այստեղ մնալու ժամկետը։ Այս խախտման համար տուգանք է նախատեսված։ Այս տարի Հնդկաստանից Հայաստան ժամանած 1500 քաղաքացու աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ է տրվել։

Կարդացեք նաև

Back to top button