
Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքի պատվիրակությունը՝ տարածաշրջանի փոխնախագահ և Վիենի քաղաքապետ Թիերի Կովաչի գլխավորությամբ այցելել է Հայաստանի ռազմավարական տարածաշրջան՝ Սյունիք, X-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Նախագահ Լորան Վոկյեի նախաձեռնությամբ երկու տարածաշրջանների միջև 2023 թվականի մարտին հաստատված հարաբերությունները զարգանում և խորանում են»,- նշել է դիվանագետը:
Նա տեղեկացրել է, որ Բրոնի, Վյենի, Մոռնանի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի և Լե Պյուի ան Վելեի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի համայնքապետարաններում գործընկեր քաղաքների քաղաքապետների հետ: Սյունիքի բոլոր քաղաքները շուտով քույր քաղաքներ կդառնան Օվեռն-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների հետ՝ հայտնել է դեսպանը։
Օվերն-Ռոն-Ալպի վեց քաղաքից բաղկացած պատվիրակությունը՝ շրջանի փոխնախագահ և Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ այցելեց Սյունիք՝ ՀՀ ռազմավարական մարզ:
— Olivier Decottignies (@O_Decottignies) November 5, 2024
➡️ Նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ երկու շրջանների միջև 2023 թվականի մարտին հաստատված քույրացման համագործակցությունը… pic.twitter.com/AKAU61CbzY




