Գովազդային մեծ ու փոքր, բազմաոճ ու տարաբնույթ ցուցապաստառների պակաս Երևանում չկա։ Քաղաքապետարանը դեռ նախորդ տարեվերջին էր խոստացել ապամոնտաժել նոր չափորոշիչներին չհամապատասխանող վահանակները, բայց մայրաքաղաքում շատ բան կարծես չի փոխվել։ Ընդամենը 20 րոպե Երևանի փողոցներում շրջելով՝ մեր տեսախցիկը 4 տասնյակից ավելի խախտում է ֆիքսել։ Տնտեսվարողները դժգոհում են՝ հարվածի տակ նորից փոքր բիզնեսն է հայտնվել։ Քաղաքապետարանից էլ հավաստիացնում են՝ ժամանակի հարց է․ նոր կանոնները գործում են բոլորի համար, արդյունքները շուտով տեսանելի կլինեն։
մեկ րոպեից էլ քիչ