Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում: Նա երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիրների են դարձել նաեւ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) եւ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ):
Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հաղթողներ են դարձել` Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ):