ԿարևորՀասարակություն

Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հեռախոսազրույցի ընթացքում  քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ, խոսակցության առանցքում եղել է նոյեմբեր 11-22-ին Բաքվում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի  իրավունքների հարցի բարձրաձայնելը:

Արամ Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը հարցում՝ հայտել է, որ ինքը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման հացերով:

Կարդացեք նաև

Back to top button