
Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում գրել է
«Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»։
Սերբիայի` մեծությամբ երկրորդ Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել է 14 մարդ։
Ծածկը փլվել է նախօրեին՝ տեղական ժամանակով կեսօրին մոտ, դրսում նստարանների վրա նստած մարդկանց վրա:
Կայարանի շենքը վերակառուցվել է 2021 թվականին, և այս տարի կրկին վերանորոգվել է՝ հուլիսի 5-ին պաշտոնական բացման կապակցությամբ։




