ԿարևորՄիջազգային

Սերբիայում երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սերբիայի` մեծությամբ երկրորդ Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել է 14 մարդ, հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Հուսով ենք, որ սա վերջնական թիվ է՝ 14 մարդ մահացել է։ Նրանցից 5-ի ինքնությունը չենք կարողացել պարզել»,- ասել է Վուչիչը:

Փրկարարական գործողություներն ավարտվել են։ Բացի 14 զոհերից, վիրավորվել է երեք մարդ։

Սերբիայի իշխանությունները շաբաթ օրը սգո օր են հայտարարել։

Ծածկը փլվել է տեղական ժամանակով կեսօրին մոտ, դրսում նստարանների վրա նստած մարդկանց վրա:

Կայարանի շենքը վերակառուցվել է 2021 թվականին, և այս տարի կրկին վերանորոգվել է՝ հուլիսի 5-ին պաշտոնական բացման կապակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button