Երվանդ Մանարյանի 100-ամյակի առթիվ երևանցիներին հենց մայրաքաղաքի սրտում հոբելյանական նվեր է արվել․ մոտ ութ ամսվա աշխատանքի արդյունքում ծնված արձանը պատկերում է Մանարյանին՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Երվանդի նույն կերպարով։ Արձանի բացմանը մասնակցել են կառավարության անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և երևանի քաղաքապետը։ Արձանը հավակնում է դառնալ քաղաքի այցեքարտերից մեկը, իսկ դրա քանդակագործ Արմենակ Վարդանյանը «Ռադիոլուրին» պատմել էր, որ դրա վրա նաև քողարկված սիմվոլներ կան։
մեկ րոպեից էլ քիչ