ԿարևորՄշակույթ

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը՝ նոյոմբերի 16-ին

Նոյեմբերի 16-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը։

Հայաստանը ներկայացնում է Լեոն՝ իր «Cosmic Friend» (Տիեզերական ընկեր) երգով։

Մրցույթը, որն այս տարի կրում է «Ծաղկենք» խորագրը, կցուցադրվի ժամը 21։00-ին՝ Առաջինով։

«Cosmic Friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և մասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ  է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ. գուցե թռչող ափսեո՞վ:

Լեոն մեծացել է երգիչների ընտանիքում, և երաժշտությունը միշտ ուղեկցել է մեր պատվիրակին: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը նրա մեծ երազանքն է եղել, իսկ Լեոն հավատում է երազանքների իրականացմանը: Մեր պատվիրակը սիրում է ստեղծագործել. նույնիսկ պատմվածքներ է գրում։

Երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը:

Կարդացեք նաև

Back to top button