ԿարևորՄիջազգային

Volkswagen-ում գործադուլներ են սպասվում գործարանների փակման պատճառով

Volkswagen-ի աշխատակիցները սպառնում են գործադուլ անել, քանի դեռ ղեկավարությունը չի հրաժարվել Գերմանիայում գործարաններ փակելու իր մտադրությունից։ Եվրոպայի ամենամեծ ավտոարտադրողի շահույթն վերջին երեք տարվա մեջ հասել է նվազագույնի:

Volkswagen-ը հրապարակել է իր երրորդ եռամսյակի արդյունքները նույն օրը, երբ VW-ի և արհմիությունների միջև բանակցությունների երկրորդ փուլն է ընթանում աշխատավարձերի և ընկերության ապագան շտկելու վերաբերյալ, քանի որ մեծ ծախսերն ու Չինաստանում թույլ պահանջարկը նվազեցրել են մեքենաների վաճառքը :

VW-ի խնդիրներն անհանգստություններ են առաջացրել նաև Գերմանիայի՝ որպես արդյունաբերական հզոր կենտրոնի կարգավիճակի և եվրոպական ավտոարտադրողների մրցունակության առնչությամբ:

Գերմանական ավտոարտադրողները վախենում են Եվրամիության և Պեկինի միջև դիմակայության ազդեցությունից, քանի որ այս շաբաթ ուժի մեջ կմտնեն չինական էլեկտրական մեքենաների համար մինչև 45,3%-ի հասնող ԵՄ նոր մաքսատուրքերը:

Volkswagen-ի համար 3-րդ եռամսյակի արդյունքները վկայությունն են այն բանի, որ խոշոր փոփոխություններ են անհրաժեշտ ընկերությունը մրցունակ պահելու համար:

Բայց աշխատողների ներկայացուցիչները ղեկավարությանը մեղադրում են խճճված որոշումների և որոշումների կայացման համար համաձայնության չգալու մեջ: Մինչ արհմիությունները պահանջում են 7% աշխատավարձի բարձրացում, ընկերության ղեկավարությունն ասում է որ VW-ն նախատեսում է իր 87-ամյա պատմության մեջ առաջին անգամ փակել երեք գործարան, ինչպես նաև զանգվածային կրճատումներ և աշխատավարձերի 10% կրճատում նրանց համար, ովքեր կպահպանեն իրենց աշխատանքը:

«Հստակ ասում եմ, որ Volkswagen-ը բացել է Պանդորայի արկղը՝ դադարեցնելով կոլեկտիվ պայմանագրերը, վտանգել է իր աշխատակիցների վստահությունը, և այժմ Volkswagen-ը պետք է վերականգնի այդ վստահությունը», — ասել է IG Metall արհմիության բանակցող Թորստեն Գրոգերը։

Չորեքշաբթի Volkswagen-ը հաղորդել է երրորդ եռամսյակի շահույթի 42%-ով անկման մասին, ինչը վերջին երեք տարվա ամենացածր մակարդակն է: VW-ի արդյունքները ցույց են տվել, որ մարդատար ավտոմեքենաների բիզնեսում վաճառքից նրա եկամտաբերությունն այս տարվա առաջին ինն ամսում 3,4%-ից նվազել է մինչև 2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Սա ընդգծում է ծախսերի զգալի կրճատման և արդյունավետության բարձրացման հրատապ անհրաժեշտությունը», — ասել է ֆինանսների ղեկավար Առնո Անտլիցը:

Անտլիցը վստահ է, որ ընկերությունը կարող է համաձայնության գալ աշխատողների հետ, սակայն չի կարող բացառել գործադուլները, քանի որ քննարկվում է ավելի քան 10 միլիարդ եվրո ծախսերի կրճատում։

Back to top button