ԿարևորՀասարակություն

Ավանում բարեկարգվել է 10 բակ, ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։  2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10  բակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր  մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից։  Հիմա արդեն ավանցիների համար  ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի դաշտեր, ավելացել են խաղասարքեր՝ վերջիններիս  առօրյան առավել հետաքրքիր դարձնելով: Կառուցվել է 223 նստարան, 7 զրուցատաղավար, 90 աղբաման, 5 ֆուտբոլի դաշտ: 

Կարդացեք նաև

Back to top button