
Աշխարհի ամենահայտնի սոցիալական մեդիայի՝ TikTok-ի համաշխարհային ժողովրդականության աճը հանգեցրել է նրան, որ դրա մայր ընկերության՝ ByteDance-ի համահիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը, հայտնում է BBC-ն։
Ըստ Hurun հետազոտական ինստիտուտի կազմած ցուցակի՝ Չժան Յիմինգն այժմ ունի 49,3 միլիարդ դոլար՝ 43 տոկոսով ավելի, քան 2023 թվականին:
41-ամյա մասնագետը լքել է ընկերության ղեկավարի իր պաշտոնը 2021 թվականին, սակայն, ինչպես ենթադրվում է, նրան է պատկանում ընկերության մոտ 20%-ը:
TikTok-ը դարձել է աշխարհի ամենահայտնի սոցիալական մեդիա հավելվածներից մեկը՝ չնայած որոշ երկրներում չինական կառավարության հետ նրա կապերի վերաբերյալ խոր մտահոգություններին:
Թեև երկու ընկերություններն էլ պնդում են, որ անկախ են Չինաստանի կառավարությունից, ԱՄՆ-ն մտադիր է արգելել TikTok-ը 2025 թվականի հունվարին, եթե ByteDance-ը չվաճառի այն։




