
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում։
Նիկոլ Փաշինյանը միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպումներ էր ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ:




