ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչերին

Միացյալ Նահագները միանում է քվեարկության խախտումների մասին հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ դիտորդների կոչերին:
 
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողներին ասօր ասել է, որ Վաշինգտոնը վերջնական գնահատական ​​չունի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, սակայն չի բացառել հետագա հետևանքները, եթե վրացական իշխանություննները չփոխեն իրենց քաղաքական ընթացքը։

«Մենք այս տարի անընդհատ կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի, չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության ուղղությունը չփոխվի», -ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button