
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի։ Հանրահավաքի կազմակերպիչներն արդեն հայտարարել են միջոցառման պաշտոնական մասի ավարտը։
Հնչել է Եվրամիության օրհներգը, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, սակայն նրանցից ոմանք շարունակում են մնալ խորհրդարանի և նրան հարող փողոցների մոտ։

Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը, շարունակում է փակ մնալ։ Այնտեղ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։
Հանրահավաքը հրավիրել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի կարծիքով ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Նրան աջակցում են նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Հանրահավաքի կազմակերպիչները խոստացել են իրենց հետագա քայլերը հրապարակել։




