ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ իր հայրենի Դելավեր նահանգում, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ պայքարում իր քվեն տալով դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսին:
Բայդենը քվեարկելուց առաջ հերթ է կանգնել, ինչպես ընտրատեղամաս եկած մյուս մարդիկ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս էր եկել հուլիսին՝ իր աջակցությունը հայտնելով փոխնախագահ Քամալա Հարիսին։
ԱՄՆ-ում հաջորդ համընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Քամալա Հարիսը։




