
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգությանը խաթարելուն ուղղված գործունեությունը, որն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- ասվում է նախարարության X-ի էջում տեղ գտած գրառման մեջ։
#Armenia condemns activities aimed at undermining int’l security expressed also in the actions against the Islamic Republic of #Iran last week. We are deeply concerned about developments in the wider region. We hope that diplomacy will enable protection of int’l law & prevention…
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) October 28, 2024
Իսրայելը շաբաթ օրն իրականացրել է «ճշգրիտ և թիրախային» ավիահարվածներ Իրանի վրա՝ ի պատասխան Թեհրանի կողմից Իսրայելի դեմ այս ամսվա սկզբին հասցված հարվածների:
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորել է մի քանի շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներ, իսկ հետագա հաղորդումները ենթադրում են, որ խոցվել է իրանական հրթիռների արտադրության տեղամասը: Իրանցի զինվորականները հայտնել են, որ հարձակումների հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ և չորս զինվոր:




