ԿարևորՀասարակություն

Արգելափակող պարտադիր գոտի՝ Երևանի փողոցների շինհրապարակներում

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում տեղադրվում են կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ:

«Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծվում է արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով: 

Պարտադիր է նաև շինհրապարակներին հարող ասֆալտապատ մակերեսի կտրվածքի ամբողջ պարագծով ասֆալտածածկի ճեղքերը փակել  բիտումապոլիմերային մածիկով:

Երևանում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի», — ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button