
Եգիպտոսի նախագահը կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրն առաջարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկօրյա զինադադար հաստատել, որի ընթացքում Գազայում պահվող պատանդները կազատվեն։
Նախագահ Աբդել-Ֆաթթահ էլ-Սիսին, ելույթ ունենալով Կահիրեում, ասել է, որ առաջարկը ներառում է նաև մարդասիրական օգնության առաքումը շրջափակված Գազայի հատված:
Սա առաջին դեպքն է, երբ Եգիպտոսի նախագահը հրապարակայնորեն նման ծրագիր է առաջարկում:
Եգիպտոսը, Քաթարի և ԱՄՆ-ի հետ միասին, հանդիսանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղ բանակցությունների միջնորդ ավելի քան մեկ տարի առաջ պատերազմի բռնկման պահից:
Ամիսներ շարունակվող բանակցությունները դադարեցին օգոստոսին: Եգիպտոսի նախագահն ասել է, որ առաջարկը նպատակ ունի «իրավիճակն առաջ տանել»՝ հավելելով, որ երկօրյա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո բանակցությունները կշարունակվեն այն մշտական դարձնելու համար:
11 ամսվա ընթացքում կրակի դադարեցում չի եղել՝ նոյեմբերյան մարտերի մեկշաբաթյա դադարից ի վեր, երբ 240 պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատ արձակվեցին 105 պատանդներ։




