ԿարևորՏնտեսական

Շրջանառության հարկի մասին նախագիծը թերևս կփոփոխվի, իսկ ընդունումը՝ կհետաձգվի. Ֆինանսների նախարար

Շրջանառության հարկի դաշտից մի շարք ոլորտների տնտեսվարողների ավելացված արժեքի հարկի դաշտ տեղափոխելու աղմկահարույց նախագիծը գուցե չընդունվի այն տեսքով, որով դրվել է քննարկման, բացի այդ՝ այն հավանաբար կընդունվի ոչ թե եկող տարվա հունվարի, այլ հուլիսի 1-ից՝ «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում ընդգծել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տնտեսագիտական շրջանակներում հնչող բազմաթիվ մտահոգություններին:

 «Մենք տեսնում ենք, որ շրջանառության հարկով հարկվողները չեն աճում, ինչպես ի սկզբանե ակնկալվել է, իսկ հարկման այս համակարգը հաճախ օգտագործվում է հարկերից խուսափելու համար։ Ժամանակին խնդիրները մինչև վերջ չենք տեսել, բացի այդ՝ այդ մեխանիզմը սահմանվել է տնտեսական բոլորովին այլ պայմաններում»,-մանրամասնել է նախարարը: Մոտեցումը հստակ է՝ շրջանառության հարկը խաթարում է ընդհանուր հարկման դաշտը, նաև՝ արտոնյալ պայմաններ ստեղծում բիզնեսի որոշ ուղղությունների համար: Նախարարը հարկի վերանայումը բնորոշել է նաև սոցիալական արդարության հարց:

Մանրամասները՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակում:

Կարդացեք նաև

Back to top button