ԿարևորՄիջազգային

Վրաստանի իշխող կուսակցությունն առաջատարն է ընտրություններում՝ հավաքելով ձայների 52,99%-ը. ԿԸՀ

Խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 52,99 տոկոսը, չորս խոշորագույն կուսակցությունները հաղթահարում են 5 տոկոսի արգելքը, սակայն ընդհանուր առմամբ հավաքում են ավելի քիչ՝ ավելի քան 38 տոկոս ձայն։

Այս մասին են վկայում ԿԸՀ-ի տվյալները` տեղամասերի 97 տոկոսից ստացված տվյալների մշակումից հետո։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստացել է ձայների 52.988%-ը, «Կոալիցիա հանուն փոփոխություններին»՝ 11.199%, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը՝ 9.805%, «Ուժեղ Վրաստանը»՝ 9.04%, իսկ «Գախարիան՝ հանուն Վրաստանին»՝ 8.243%:

ԿԸՀ տվյալներով՝ մյուս կուսակցությունները չեն հաղթահարել ձայների հինգ տոկոսի շեմը։

Նման արդյունքները թույլ են տալիս «Վրացական երազանքին» մնալ իշխանության ղեկին, սակայն այն չի ստանում սահմանադրական մեծամասնությունը (150 մանդատից 113-ը), որը ցանկանում էր ստանալ։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը իշխանության ղեկին է արդեն 12 տարի։

Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։ Բոլոր պատգամավորներն ընտրվելու են համամասնական ընտրակարգով. Վրաստանում և նրա սահմաններից դուրս բացվել է ավելի քան 3,1 հազար ընտրատեղամաս։ Վրաստանում ընտրելու իրավունք ունի երկրի շուրջ 3,5 միլիոն քաղաքացի։ Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և փակվել 20:00-ին: Արտասահմանյան որոշ ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Back to top button