«Ռադիոլուր»
Թբիլիսի
Ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է նորացված տվյալներ՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ։
Մասնակցությունը 41,62 տոկոս է կազմում։ 1 մլն 454 հազար 837 ընտրող է արդեն քվեարկել։ Այս ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել թե՛ Վրաստանում, թե՛ միջազգային հարթակում՝ հաշվի առնելով երկրի աշխարհաքաղաքական դիրքը և արտաքին քաղաքական ուղղության հնարավոր փոփոխությունները։
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ մասնակցությունն ավելի ակտիվ է, քան նախորդ ընտրություններում:
Ընտրությունների ընթացքին հետևում են մի շարք միջազգային դիտորդական կազմակերպություններ, ներառյալ ԵԱՀԿ-ն, որը տեղակայել է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական ստանդարտներին ստուգելու նպատակով։
Նախնական գնահատականներ կտրամադրվեն վաղը՝ հոկտեմբերի 27-ին, իսկ ավելի մանրամասն վերջնական զեկույցը կհրապարակվի հետագայում:




